«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բովանդակորեն ընդդիմություն է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին, լրագրողներին ասաց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
«Մենք ոչ իշխանական ենք ֆորմալ առումով, բայց բովանդակորեն մենք ընդդիմություն ենք։ Սա իմ անձնական կարծիքն է, իսկ ընդհանուր առմամբ՝ այս հարցը կուսակցությունում չի քննարկվել»,- ասաց Միքայել Մելքումյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ Նա նաեւ Ծառուկյանին ազատել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, խոստացել, որ գործընթաց է սկսվելու Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայելու կապակցությամբ։





























