Վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ Մեծ Բրիտանիայի բնակիչների ավելի քան 1/3-ը դժգոհ է իր աշխատանքից եւ կցանկանար ազատվել:

Սոցիոլոգիական հետազոտությունը, որն անցկացվել է Բրիտանական սրտաբանական հիմնադրամի մասնակցությամբ, ցույց է տվել, որ աշխատող բրիտանացիների ավելի քան 1/3-ը կցանկանար ազատվել աշխատանքից, քանի որ ատում է իր աշխատանքը:

Որպես դժգոհության հիմնական պատճառ նրանք նշում են աշխատանքի պատճառով առողջական խնդիրներ ունենալու հանգամանքը: Հարցվածների 40 տոկոսը համարում է, որ իր մոտ ի հայտ եկած առողջական խնդիրները կապված են սթրեսի հետ, որոնք իրենք ապրում են աշխատավայրում, հաղորդում է Informing-ը:

Հարցվածների 43 տոկոսը պնդել է, որ իրենց խիտ աշխատանքային գրաֆիկը թույլ չի տալիս սպորտով զբաղվել: Հարցվածների ավելի քան 1/3-ը հայտարարել է, որ աշխատանքը թույլ չի տալ;իս նորմալ սնվել, իսկ անկանոն սնվելու պատճառով գիրանում են: