Գիտնականները մանրազնին ուսումնասիրել են Անգլիայի թագավոր Ռիչարդ 3-րդի (1452-1485) մասունքներն ու հայտարարել, որ նա մահացել է գանգի հատվածում սրից կամ նիզակից ստացած վերքից:

Gazeta-ի հաղորդմամբ՝ նրանք մասնավորապես պարզել են, որ Բոսվորտի ճակատամարտի ժամանակ՝1485թ.-ին, թագավորը գլխի հատվածում ստացել է 11 հարված, որոնց հետքերը մնացել են գանգուղեղի վրա:

Նշվում է, որ այդ հարվածներից մեկը հասցվել է նիզակով կամ սրով. այն ծակել է թագավորի գլուխը, վնասել վզի ողները եւ հետք թողել գանգի վրա՝ ներսի կողմից: Նրանք վստահ են, որ թագավորի մահվան պատճառ է դարձել հենց այդ հարվածը:

Ռիչարդ 3-րդը մահացել է 32 տարեկանում, Անգլիայի գահին հավակնող Հենրի Թյուդորի դեմ մղվող պատերազմի ժամանակ՝ Բոսվորտի ճակատամարտում: Դրանից հետո Հենրին բազմել է Անգլիայի գահին: