Թուրքիայի երդվյալ հակահայ գործիչ Դողու Փերինչեքի «Աշխատավորական» կուսակցության համագումարում որոշում է ընդունել փոխել կուսակցության անվանումը եւ ընտրել ղեկավար խորհրդի անդամներին։

Թուրքական OdaTV կայքի փոխանցմամբ՝  Թուրքիայի «Աշխատավորական» կուսակցության համագումարում որոշում է կայացվել կուսակցությունն վերանվանել «Հայրենիք» (Vatan):

Կուսակցության համագումարի ժամանակ տեղի է ունեցել նաեւ կուսակցության ղեկավար խորհրդի անդամների ընտրություն, որի ժամանակ ղեկավար խորհրդի անդամ է ընտրվել Սարգիս Քըսաօհանյանը։

OdaTV-ն նշել է այն հանգամանքը, որ այսուհետ հայ երիտասարդը նիստերի ժամանակ իրավունք ունի ընդհատել Դողու Փերինչեքի ելույթը՝ նշելով, որ նա սպառել է իրեն հատկացված խոսելու ժամանակը։