Երեւանի Կոմիտաս պողոտայից փետրվարի 15-ին մի տղամարդու են առեւանգել ու տարել փակել Աբովյան քաղաքի մի շինությունում:

NEWS.am-ին հայտնի է դարձել, որ առեւանգման պատճառը պարտքերն են եղել: Պարզվել է, որ միջադեպը տեղի է ունեցել Աբովյան քաղաքի հյուրանոցային համալիներից մեկի տնօրենի ու աշխատակցի միջեւ, առեւանգողը տնօրենն է: Վերջինիս աշխատակիցն իրեն գումար է պարտք ու խոստացել է վճարել մաս-մաս, սակայն տնօրենը օրերս պահանջել է գումարն ամբողջությամբ վճարել:

Նա նախ հորն ու որդուն կանչել է մի քանի ապտակ հասցրել՝ պահանջելով գումարը շուտափույթ վերադարձնել, ապա Կոմիտասի փողոցից առեւանգել է հորը, պահել իրեն պատկանող շինությունում որպես պատանդ, մինչեւ որ որդին ամբողջությամբ չվճարի գումարը: Վերջինս ստիպված դիմել է իրավապահներին:

Տարածված տեղեկությունների համաձայն, խոսքը Աբովյանի «Զիմնի սադ» հյուրանոցային համալիրի տնօրենի մասին է: Միջադեպը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել են ոստիկանությունից: