ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում փետրվարի 14-ին մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող, 20-ամյա Արման Օսիպյանի գործով ձերբակալված անձ այս պահին չկա: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ՝ նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում փետրվարի 14-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ)։

Հիշեցնենք, որ Արմանը Գեղարքունիքի մարզի Արտանիշի համայնքից էր, կրտսեր սերժանտ: Նա այս տարվա աշնանը պետք է զորացրվեր: