«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շտապ նիստ է հրավիրել: ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հրավիրվել է խմբակցության նիստ, որն այժմ ընթացքի մեջ է: Ենթադրվում է, որ խմբակցության նիստում կքննարկվի ստեղծված վիճակը, փետրվարի 20-ին կայանալիք հանրահավաքը, ինչպես նաեւ ԲՀԿ-ից հնարավոր արտահոսքը:
Այսօր արդեն ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը հայտարարել է իր՝ ԲՀԿ-ն լքելու մասին: ԲՀԿ-ն հավելյալ կտեղեկացնի նիստում քննարկված հարցերի մասին:





























