Ինքնասպանություն է գործել հայտնի գործարար, «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ տնօրեն Աբրամ Ամիրխանյանը: NEWS.am-ի թղթակցին ոստիկանությունից հայտնեցին, որ փետրվարի 16-ին, ժ.10.40-ին «Նոր-Հաճըն» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ Նոր-Հաճն քաղաքի Պարգեւաշեն թաղամասում, տանը՝ սենյակում մահացած մարդ կա, զենքը կողքին: Պարզել են, որ նույն օրը ժ.08.30-ի սահմաններում, 61-ամյա Աբրամ Ամիխանյանը, ով «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ տնօրենն է, Նոր Հաճն քաղաքի նշված հասցեում գտնվող իր առանձնատան ննջասենյակում ինքնասպանություն է գործել՝ ատրճանակից կրծքավանդակիին կրակելու միջոցով:
Նշենք, որ 2005 թվականին հիմնադրված այս ընկերությունը իրականացնում է բազմաբնակարան, բազմաֆունկցիոնալ համալիրների կառուցապատման գործունեություն եւ վերջերս հայտնվել էր ֆինանսական ճգնաժամի մեջ «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ-ն մայրաքաղաքում կառուցել է Սայաթ-Նովա 40, Բաղրամյան 53 շենքերը:Սայաթ-Նովա 40 հասցեում կառուցված շենքում բնակարաններ գնած անձինք այդպես էլ չէին ստացել իրենց բնակարանները, դրանք գրավադրվել էին բանկում: Իսկ այդ շենքում, լրատվամիջոցների տեղեկություննրի համաձայն, բնակարաններ ունեն մի շարք հայտնի դեմքեր՝ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյան, ԼՂՀ ՊԲ նախարար Մովսես Հակոբյան եւ այլն: Հավելենք, որ Սայաթ- Նովա 40 շենքն օրինակ ավարտելու համար ՀՀ կառավարությունը ժամանակին երաշխավոր էր կանգնել եւ տրամադրել շուրջ 2.5 միլիոն դոլար:





























