Ռուսաստանի ԱԳՆ-ն խոստանում է համարժեք արձագանքել Ռուսաստանի հանդեպ Եմ ընդունած նոր պատժամիջոցներին։ Այս մասին ասված է գերատեսչության պաշտոնական կայքում։
«Տպավորություն է ստեղծվում, որ Բրյուսելում եւ ԵՄ անդամ պետությունների մայրաքաղաքներում կամ արդեն չեն վերահսկում պատժամիջոցների թափանիվը կամ շտապում են ցանկալին իրականության տեղ անցկացնել եւ հասարակությանը համոզել, որ Ռուսաստանը տեղի է տվել նոր պատժամիջոցներին։ Մի բան պարզ է. նման որոշումները, որոնց մեր կողմից բավականին ադեկվատ արձագանք կհաջորդի, հակասում են առողջ բանականությանը եւ չեն նպաստում ներուկրաինական հակամարտության որոշումներ գտնելուն»,- ասված է հայտարարության մեջ։
Բացի այդ, ՌԴ ԱԳՆ-ում վստահ են, որ ԵՄ-ն սուբյեկտիվ է վերլուծել Դոնբասում իրավիճակի լարումը եւ «նախընտրել է տեղի տալ Կիեւում «պատերազմի կուսակցության»-ը։
Հիշեցնենք, որ փետրվարի 16ից Եվրամիությունը ընդլայնել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթը Ուկրաինայում իրավիճակի վատթարացման ֆոնի վրա։





























