Պետք է դադարեցնել սպառազինությունների մրցավազքը տարածաշրջանում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 16-ին, Երեւանում կայացած ասուլիսում հայտարարել է Վրաստանի խորրհդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլին:
Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի բանակցությունների միջոցով, ոչ թե զենքի ուժով: «Անհրաժեշտ են բարեկամության վրա հիմնված փոփխհարաբերություններ»,-ասել է Ուսուպաշվիլին:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի եւ ԼՂՀ-ի միջեւ շփման գծում, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդը կտրուկ ավելացրել է սադրանքների ու հրադադարի խախտումների քանակը:





























