Շոկոլադը կամ կոնֆետը մի բուռ հատապտղով փոխարինելու դեպքում կարելի է մեկ տարվա ընթացքում ավելի քան 6 կգ կորցնել: Նման եզրահանգման են եկել բրիտանական Լաֆբորոյի համալսարանի գիտնականները: Պարզվել է, որ նրանք, ովքեր օրվա երկրորդ կեսին հատապտուղ են ուտում, օրվա մյուս հատվածում սնվելիս ավելի քիչ կալորիա են օգտագործում:
Ըստ Kedem-ի, գիտնականները հատկապես ուշադրություն են դարձրել ելակին, մորուն, մոշին եւ հապալասին: Չորս ամսվա ընթացքում փորձին մասնակցած խմբերից մեկը կեսօրից հետո քաղցրեղեն է կերել, մյուսը՝ հատապտուղ: Դրանից հետո նրանց առաջարկել են այնքան մակարոն ուտել, որքան կցանկանան:
Ստացված արդյունքները ցույց են տվել, որ քաղցրեղեն օգտագործող մասնակիցները գրեթե 20% ավելի շատ մակարոնեղեն են կերել, քան նրանք, ովքեր դրանից առաջ հատապտուղ են համտեսել:
Այդպիսով, քաղցրեղենի փոխարեն հատապտուղ օգտագործողները կարող են շաբաթական 938 կալորիա պակաս օգտագործել: Իսկ քանի որ 500 գրամ ճարպը հավասար է շուրջ 3500 կալորիայի, կալորիաների օգտագործումը կրճատելը կարող է հանգեցնել ամսական առնվազն 500 գրամ կամ տարեկան 6 կգ ճարպի կորստի:





























