Բրունելի համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել 125 տղամարդու եւ կնոջ մասնակցությամբ: 3D սքաների օգնությամբ նրանք ուսումնասիրել են կամավորների արտաքին տվյալները:
Մասնակիցները հարցաթերթիկներ են լրացրել, որոնք նախատեսված են եղել նրանց եսասիրության ու անհավասարության (իրենց մյուսներից ավելի լավը համարելու հակվածության) չափը գնահատելու համար: Բացի այդ, մասնագետները սոցիալական գիտափորձ են անցկացրել: Ըստ The Independent-ի, մասնակիցներին գումար են տվե, իսկ հետո խնդրել են վերադարձնել այն:
Այնուհետեւ կամավորներին գնահատել են երկու տարբեր խմբերում ընդգրկված անկախ փորձագետները: Առաջին խումբը գնահատել է գրավչությունը, իսկ երկրորդ խումբը, արդյո՞ք մասնակիցները հավասարության կողմնակից են: Ընդհանուր առմամբ, փորձագետները կարծում են, որ գեղեցիկ կանայք եւ տղամարդիկ հակված չեն սատարել հավասարության գաղափարը:
Ըստ MedDaily-ի, փորձագետների կարծիքները մասամբ համընկել են հարցաթերթիկների եւ գիտափորձի արդյունքների հետ: Գեղեցիկ տղամարդիկ հաճախ իրենց եսասիրաբար են պահում: Բացի այդ, նրանք ավելի պակաս առատաձեռն են:





























