Փետրվարի 17-ին, 6,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայի հյուսիս-արեւելքում: Այս մասին հաղորդում է երկրի ազգային օդերեւութաբանական վարչությունը:

ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով, երկրաշարժը տեղի է ունեցել Հոնսյու կղզուց արեւելք ընկած հատվածում, Միյակո քաղաքից 220 կմ հեռավորության վրա, տեղի ժամանակով 08.15-ին:

Իվատե պրեֆեկտուրայում ցունամիի վտանգի հայտարարություն է տարածվել: Հարակից բնակավայրերի բնակիչներին խորհուրդ է տրվում լքել իրենց տները: Ավելի ուժ զգուշացումը հանվել է:

Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություն չկա: Երկրաշարժը մոտակա ատոմակայանի աշխատանքի վրա չի ազդել: Միաժամանակ, Japan Railway ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է արագընթաց գնացնքների երթեւեկությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: