Ամերիկյան Մերիլենդի նահանգում ոստիկանները փոխհրաձգության ընթացքում գնդակահարել են 16-ամյա դեռահասին, որը մինչ այդ սպանել էր իր ծնողներին եւ կրտսեր քրոջը: Այս մասին գրում է The New York Post-ը:
Քեւին եւ Սարա Հենդրիքսների եւ նրանց դստեր՝ 12-ամյա Գրեյսի մարմիններ ոստիկանները հայտնաբերել են Քորբին քաղաքում (Քենթուքիի նահանգ) գտնվող իրենց սեփական տանը:
Պարզվել է, որ սպանությունից հետո Ջեյսոն Հենդրիքսը փախուստի է դիմել իր ծնողների մեքենայով, իր հետ վերցնելով 4 զենք եւ զինամթերք:
Իրավիճակը հանգուցալուծվել է Բալթիմորում, որտեղ դեռահասի մեքենան բախվել է այլ մեքենայի, որից հետո Հենդրիքսը փոխհրաձգություն է սկսել ոստիկանների հետ եւ վիրավորել նրանցից մեկին:
Պատասխան կրակով դեռահասը սպանվել է: Թե ինչու է նա հենց Բալթիմոր գնացել, ոստիկանության անհայտ է, նա այնտեղ ոչ մի բարեկամ չունի, հաղորդում է Lenta-ն:
Ենթադրվում է, որ Ջեյսոնը բարկացել է ծնողների վրա, քանի որ նրանք արգելել են իրեն համակարգչից օգտվել:





























