Նոր Զելանդիայում այսօր՝ փետրվարի 17-ին, ուղեւորատար նավը բախվել է նավամատույցին, որի հետեւանքով 17 մարդ վնասվածքներ է ստացել, հաղորդում է New Zealand Herald-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Դեւոնպորտում, Օքլենդի շրջակայքում: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Նավը վնասվել է, բայց մնացել է ջրի երեսին, հաղորդում է Gazeta-ն:

Միջադեպի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել: Հանգամանքները պարզվում են: