Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, փետրվարի 16-ին, ժամը 21.14-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հրազդանի կիրճում` «Մալականի այգի» կոչվող տարածքում, տեղի է ունեցել ավտովթար. «Հունդայի» մակնիշի ավտոմեքենան բախվել է պատին, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Հունդայի» մակնիշի 08 NN 880 համարանիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ուղեւորը` 19-ամյա Ի. Մ.-ն, տեղի ուժերով տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան. վառելիքի արտահոսք չի եղել:





























