Չինաստանում նախկին բարձրաստիճան պաշտոնյա Սու Ժունը հեռացվել է Չինաստանի Կոմունիստական կուսակցություներից եւ կալանավորվել կոռուպցիայի գործի շրջանակներում, հաղորդում է BBC-ն:
Չինաստանի կոմկուսի կարգապահության ստուգման կենտրոնական հանձնաժողովը պարզել է, որ նա խոշոր կաշառքներ է ստացել՝ օգտվելով իր ծառայողական դիրքից:
Սու Ժուն զբաղեցրել է Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդակցական խորհրդի համաչինական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը: Երկուշաբթի, կուսակցությունից հեռացնելուց հետո, հնարավոր է եղել կալանավորել կասկածյալ պաշտոնյային, հաղորդում է Gazeta-ն:





























