Ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Գանձաքար գյուղից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Էդգար Պ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա 2014 թ. նոյեմբերի 26-ին հյուրընկալվելով 32-ամյա Հարություն Է.-ի տանը՝ գողացել է նրա բջջային հեռախոսը:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն: