Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 55-ամյա Վահան Հ.-ին եւ հրավիրել 79-ամյա Հասմիկ Խ.-ին:
Պարզվել է, որ Վահան Հ.-ն փետրվարի 14-ին Երեւանի Աբովյան եւ Արամի փողոցների խաչմերուկի մոտ գողացել է Հասմիկ Խ.-ի պայուսակը, որի մեջ եղել է գումար եւ բջջային հեռախոս:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:





























