Brent տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը հասել է 61,94 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: WTI տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը հասել է 53,01 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Փորձագետների խոսքով՝ նավթային տորգերի արժեքի բարձրացումը կապված է խոշոր նավթային ընկերությունների կողմից իրենց կառուցվածքն օպտիմալացնելու եւ անձնակազմին կրճատելու մտադրության հետ:

Աշխատակիցներին կրճատելու մասին արդեն հայտարարել է ֆրանսիական Total նավթագազային ընկերությունը, որը մտադիր է մինչեւ2017 թվականն աշխատանքից ազատել 2 հազար աշխատակիցների, ինչպես նաեւ 2015-ին վաճառել իր ակտիվները 5,5 մլրդ դոլարի չափով:

Հաստիքների 45 տոկոսի կրճատման մասին հայտարարել է նաեւ General Electric կոնցեռնի Թեքսասի նավթագազային ստորաբաժանումը: