Փետրվարի 16-ին, ժամը 20.40-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Պռոշյան փողոցի թիվ 42 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 53-ամյա կնոջը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: