Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում տղամարդը հրդեհել է իր կողակցի ավտոմեքենան հենց Սիրահարների օրը, հաղորդում է ՌԴ ՆԳՆ տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությունը:

Ոստիկանության տվյալներով՝ փետրվարի 14-ի ուշ երեկոյան հարբած տղամարդը վիճաբանել է ընկերուհու հետ՝ սպառնալով հրդեհել նրա մեքենան, որը կինը ձեռք էր բերել վարկով:

Ականատեսների խոսքով՝ տղամարդը վազելով դուրս է եկել փողոց, կոտրել մեքենայի ապակին, որում եղել է բենզինով լի տարան, ապա կրակայիչով հրդեհել այն, հաղորդում է Gazeta-ն:

Հրդեհը օգնել են մարել հարեւանները, իսկ տղամարդուն ոստիկանները ձերբակալել ու բերման են ենթարկել ոստիկանություն: Ներկայումս որոշվում է նրա դեմ քրեական գործ հարուցելու հարցը: