Երկիր մոլորակի վրա կյանքը գոյացել է շատ ավելի շուտ, քան նախկինում կարծում էին։ Մասնագետները պնդում են, որ կյանքը մեր մոլորակի վրա գոյացել է 3.2 մլրդ տարի առաջ։ Նման եզրակացության են եկել գիտնականները՝ ուսումնասիրելով Հարավային Աֆրիկայի եւ Ավստրալիայի հյուսիսարեւմտյան հատվածի ժայռերի նմուշները։ Գիտնականները ուսումնասիրել են 2.75 – 3.2 մլրդ տարի առաջ գոյացած ժայռերի 52 նմուշ, ինչի արդյունքում պարզվել է, որ այդ դարաշրջանում մոլորակի վրա արդեն ընթանում էին ազոտֆիքսացիայի՝ ազոտի մոլեկուլների վերականգման եւ միկրոօրգանիզմների տեսքով իր բիոզանգվածի կազմում ընդգրկվելու գործընթացները, որի հետեւանքով օդ էր արձակվում ազոտի ոչ մեծ քանակ, գրում է Gazeta-ն։
Մասնագետները վստահ են, որ իրենց ուսումնասիրությունների արդյունքները ապացուցում են, որ միաբջիջ բակտերիաները առաջացել են օվկիանոսում եւ հաստատվել են ափամերձ տղմուտներում շատ ավելի շուտ, քան նախկինում կարծում էին։





























