Աշխարհը գնալով ավելի ու ավելի շատ է սուրճ խմում, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Սուրճի միջազգային կազմակերպության գործադիր տնօրեն Ռոբերտ Սիլվային:

«Սուրճի սպառումն ավելանում է, քանի որ Հնդկաստանում, Չինաստանում ու լատինական Ամերիկայում հասարակությունները շարունակում են արեւմտականացումը»,-ասել է Սիլվան: Կազմակերպությունը կանխատեսում է, որ սուրճի գլոբալ օգտագործումը առաջիկա 5 տարում կաճի 25 տոկոսով: