Փետրվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներին՝ ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կոնստանտին Նիկոլայի Բիրյուլինին (Հանձնաժողովի ռուսական մասի նախագահ) եւ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՆՏԱ դեպարտամենտի պետ Ալիկ Ռազմիկի Միրզաբեկյանին (Հանձնաժողովի հայկական մասի նախագահ):
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հանձնաժողովի կատարած աշխատանքները, ինչպես նաեւ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտին վերաբերվող մի շարք այլ հարցեր:





























