Այս տարվա հունվարին Հայաստանում հացամթերքը թանկացել է 4,3 տոկոսով: Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության գների եւ միջազգային համադրումների վիճակագրության բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ 2014-ի հունվարի համեմատ թանկացումը կազմել է 10,4 տոկոս:

Բարձր կարգի ալյուրից պատրաստված հացը մեկ ամսում թանկացել են 4,5 տոկոսով, առաջին կարգի ալյուրից պատրաստված հացը՝ 3,3 տոկոսով, լավաշը՝ 3,2 տոկոսով: Մակարոնն ու վերմիշելը թանկացել են 10 տոկոսով:

Բարձր եւ առաջին կարգի ալյուրները թանկացել են համապատասխանաբար 2,1 եւ 3,7 տոկոսով:

Ձավարեղենից ամենից շատ թանկացել է հնդկաձավարը, ոլոռը եւ ոսպը (6,6-6,9 տոկոս), ինչպես նաեւ բլղուրը (14 տոկոս):

Հիշեցնենք, որ հացն ու հացամթերքը ըստ ԱՎԾ-ի, Հայաստնում սպառողական ծախսերի 9,9 տոկոսն են կազմում: