Այս տարվա հունվարին 2014-ի դեկտեմբերի համեմատ Հայաստանում բենզինն ու դիզելային վառելիքը գրեթե չեն թանկացել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության գների եւ միջազգային համադրումների վիճակագրության բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ բենզինը թանկացել է 0,9 տոկոսով, իսկ դիզելային վառելիքը՝ 0,3 տոկոսով, իսկ սեղմված գազը՝ 1,4 տոկոսով:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ հանրապետությունում նկատելիորեն էժանացավ բենզինը (մոտ 10 տոկոսով): NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նավթամթերքների ներկրմամբ զբաղվող ընկերություններից մեկի՝ CPS-ի փոխտնօրեն Յուրի Եղոյանը դժվարացել է կանխատեսել գների փոփոխությունն մոտ ապագայի համար:




























