Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության Նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից իրականացված սպանդի կապակցությամբ, որի զոհ են դարձել քսանմեկ անմեղ քրիստոնյա եգիպտացիներ։
«Վշտի եւ կորստի այս ծանր պահին անկեղծ զորակցություն եմ հայտնում Ձեզ, Եգիպտոսի բարեկամ ժողովրդին եւ զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն եւ ոգու արիություն։
Հայաստանի Հանրապետությունը խստորեն դատապարտում է ռասայական, կրոնական եւ անհանդուրժողականության այլ դրսեւորումների հողի վրա կատարվող ահաբեկչության որեւէ գործողություն եւ վերահաստատում իր հանձնառությունը՝ շարունակելու գործուն աջակցություն ցուցաբերել միջազգային հանրությանն այս չարիքի դեմ պայքարում»,-ասված է ցավակցական հեռագրում:





























