Ղարաբաղյան հակամարտության կողմերը եւս մեկ հնարավորություն կունենան: Այս մասին, այսօր՝ փետրվարի 17-ին, Հայաստանի ԱԳՆ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Նա նշել է, որ այս պահին ինքը որեւէ մեկնաբանություն չունի: Հարցին՝ միջնորդները նոր առաջարկություններ ունե՞ն կողմերին, ամերիկացի դիվանագետը պատասխանել է. «Բանակցությունների եւս մեկ հնարավորություն կլինի, իսկ այսօրվա համար ոչինչ»:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախօրեին այցելել էին Բաքու, հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Տարածաշրջան այցի շրջանակներում նրանք կլինեն նաեւ ԼՂՀ-ում եւ կհանդիպեն ԼՂՀ ղեկավարության հետ:





























