Ուկրաինայի ՊՆ տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի պետի տեղակալ Սերգեյ Գալուշկոն հայտարարել է, որ զինվորականների զորացրումը կսկսվի մարտի 18-ին, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:

Նա ճշտել է, որ առաջին հերթին զորացրումը կվերաբերի այն զինվորականներին, որոնք ծառայել են արդեն մեկ տարի:

«Մարտի 18-ից կսկսվի զորացրման գործընթացը: Մոտեցումները հետեւյալն է. մարդը պետք է շարքում լինի մեկ տարի, հանած 10 օր (զինկոմիսարիատ ներկայանալու օրից): Այսինքն եթե ապրիլի 20-ին մարդը ներկայացել է զինկոմիսարիատ, ապա ապրիլի 10-ին նա պետք է ուղարկվի պահեստազոր»,-հայտարարել է Գալուշկոն:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր, որ զինվորների զորացրումը տեղի կունենա միայն Դոնբասում կայուն հրադադար հաստատելուց հետո: