Հայաստանի գործատուների միությունը դիմել է Կառավարությանը Ռուսաստան գյուղմթերք (թարմ եւ վերամշակված) արտահանող փոքր եւ միջին ձեռնարկությունների վնասը փոխհատուցելու խնդրանքով։ Այս մասին փետրվարի 17-ին լրագրողներին հայտարարել է միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը։
Նրա խոսքով՝ այդ ընկերությունների խմբի ընդհանուր վնասը գնահատվում է մի քանի մլն դոլար։ «Երեւանի կոնյակի գործարանը հրաժարվել է փոխհատուցման խնդրանքից, իսկ «Նոյ» օղու, գինու եւ կոնյակի գործարանը Ռուսաստանի հետ առեւտուր է անում հիմնականում դոլարով, այդ պատճառով ռուբլու արժեզրկումը նրան չի անդրադարձել,- հավելել է Մակարյանը։





























