Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կալանավորների «Արթիկ» ՔԿՀ կալանավոր Աղասի Բարցիցն ինքնավնասում է կատարել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ՔԿՀ Հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

Նա նշեց, որ կալանավորը գազայրիչի մետաղական մասով նախաբազուկների շրջանում քերծվածքներ է կատարել և հրաժարվել է պատճառաբանել: Նշենք, որ 23-ամյա Աղասի Բարցիցը  մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ ավազակային հարձակում: