ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցի շրջանակներում կայցելեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ԼՂՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը։

Հիշեցնենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդները փետրվարի 17-ին հանդիպումներ են անցկացրել Երեւանում։

Փետրվարի 16-ին համանախագահները եղել էին Բաքվում։