Լոնդոնում 27 մլն ֆունտ սթեռլինգով երկվորյակ-տներ են վաճառքի հանվել: Այս մասին ասվում է IntermarkSavills-ի հաղորդագրությունում:
Hyde House-ը եւ Holland House-ը կարելի է նաեւ առանձին գնել, յուրաքանչյուրը՝ 13.5 մլն ֆունտով: Յուրաքանչյուր տան մակերեսը 511 քառակուսի մետր է: Առաջին հարկում ընդարձակ սենյակ կա (խոհանոց/ճաշասենյակ/հյուրասենյակ), առանձին սրահ՝ պաշտոնական ընդունելությունների համար, ինչպես նաեւ լողավազան:
Ըստ Gazeta-ի, տանտերերի ննջարանները զբաղեցնում են ամբողջ երկրորդ հարկը, իսկ երրորդ եւ չորրորդ հարկերում եւս հինգ ննջասենյակ կա:





























