Ճապոնական «Kotobuki Konbu» ընկերությունը՝ ուտելի ջրիմուռների խոշորագույն արտադրողը, Սիրահարների օրվա առիթով զգացմունքների մասին պատմելու ինքնատիպ տարբերակ է առաջարկել. ջրիմուռների օգնությամբ: Ընկերության ներկայացուցիչների խոսքով, դա ավելի օգտակար եւ էկոլոգիական է, քան շոկոլադն ու կոնֆետները:

«Kotobuki Konbu»-ն չոր ջրիմուռների հավաքածու է թողարկել, որոնք թրջելիս նախկին տեսքն են ընդունում եւ վերածվում «Ես քեզ սիրում եմ», «Շնորհակալություն» եւ «Ներիր ինձ» արտահայտությունների:

Ըստ Kedem-ի, այդ ջրիմուռները կարելի է լցնել արգանակի, ապուրի մեջ կամ պարզապես վրան եռացրած ջուր լցնել եւ զարդարել սիրելիի համար նախատեսված աղցանը կամ բուտերբրոդը:

Երեք արտահայտություն ներառող հավաքածուն կարելի է ընկերության կայքից գնել 378 իենով (շուրջ 3 դոլար):