Թեխասի «Iron Cactus Mexican Grill & Margarita Bar» բարում Սուրբ Վալենտինի օրն ամենառոմանտիկ եւ թանկարժեք «Մարգարիտա» կոկտեյլն են պատրաստել:

Դրա բաղադրության մեջ մտնում է Patrón Platinum թեքիլա, Marnier Centenaire լիկյոր, լայմի թարմ քամած հյութ եւ ագավայի օրգանիկ նեկտար:  

Ըստ Kedem-ի, որպես զարդարանք օգտագործվել է լայմ եւ 3.75 կարատանոց ադամանդներով ականջօղ, որի հեղինակը դիզայներ Դավիթ Զոլտանովն է: Կոկտեյլի արժեքը 30 հազար դոլար է: Այն բարի ճաշացանկում միայն մեկ օր է եղել՝ փետրվարի 14-ին: