Քեմբրիջի համալսարանի փորձագետները ուսումնասիրություն են կատարել եւ պարզել, որ սուպերմարկետներում զեղչերը մարդկանց ստիպում են ավելի շատ անառողջ սնունդ գնել: Չնայած խանութները միանման են նպաստում օգտակար եւ վնասակար մթերքի վաճառքին, մարդիկ ավելի հակված են անառողջ սնունդ գնել, եթե դրանց գները ցածր են:
Ըստ Kedem-ի, ստացված արդյունքները ցույց են տվել, որ անառողջ սննդի գների նվազեցումը 35%-ով ավելացրել է դրանց վաճառքը, այն դեպքում, երբ նույն չափով զեղչված օգտակար սննդի վաճառքն ավելացել է ընդամենը 20%-ով: Մասնագետների կարծիքով, դա կարող է կապված լինել այն հանգամանքի հետ, որ մարդիկ ավելի հակված են պահեստավորել սառեցված, բայց առողջության համար վնասակար սննդամթերքը, այդ թվում՝ մրգեր եւ բանջարեղեն:
Ըստ փորձագետների, վնասակար մթերքի գների զեղչման սահմանափակման քաղաքականությունը կարող է փոխել մարդկանց սննդակարգը՝ նրանց խրախուսելով ավելի առողջ սնունդ օգտագործել:





























