Հոգեբանները պատմել են արդյունավետ միջոցի մասին, որի օգնությամբ տղամարդիկ կարող են կնոջ հետ զրույցի ընթացքում գրավել նրա ուշադրությունը:
Մասնագետները պարզել են, որ տղամարդկանց հետ զրուցելիս կանայք պետք է նրանց հնարավորություն ընձեռեն արտահայտվել, իսկ տղամարդկանց խորհուրդ է տրվում ավելորդ անգամ չխոսել իրենց աշխատանքի մասին: Երբ տղամարդը սկսում է խոսել իր աշխատանքի մասին, կանայք շեղվում են եւ ավելի քիչ ուշադրություն հատկացնում զրուցակցին:
Ըստ Lenta-ի, գիտնականները նշում են, որ զրույցում ամենից հաճախ քննարկվում են կանայք: Այսպես, տղամարդիկ ավելի շատ ասում են «դու», իսկ կանայք՝ «ես»:
Գիտնականները նման եզրահանգման են եկել՝ վերլուծելով երկու սեռի ներկայացուցիչների միջեւ, այսպես կոչված, «արագ ժամադրությունների» ժամանակ ծավալված շուրջ հազար զրույց:





























