Ամերիկյան Կասպեր քաղաքի (Վայոմինգ նահանգ) բնակչուհի Շելլի Գոլեյը Սուրբ Վալենտինի օրը հանգուցյալ ամուսնուց ծաղկեփունջ է ստացել:

Հաղորդվում է, որ Ջիմ Գոլեյը մահացել է անցյալ տարվա փետրվարին, ուղեղի քաղցկեղից:

Սիրահարների տոնից երկու առաջ նրա այրին ծաղկեփունջ է ստացել: Ըստ «Ռոսբալտ»-ի, զանգահարելով ծաղկի խանութ՝ Շելլի Գոլեյը պարզել է, որ այդպիսին է եղել նրա հանգուցյալ ամուսնու վերջին կամքը: Նա ծաղկի սրահի աշխատակիցներին խնդրել է ամեն տարի իր կնոջը վարդերի փունջ ուղարկել: