Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 18-ին, ժամը 04.12-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին «ՎԱԶ-2107» մակնիշի 34 CD 941 համարանիշի ավտոմեքենան ձյան եւ մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Մ11 միջպետական ավտոճանապարհի Վարդենիս-Քարվաճառ հատվածի 35 կմ-ից ավտոմեքենայի վարորդ Մ. Մ.-ին տեղափոխել են հրշեջ մաս:





























