Կանադայի Նոր Շոտլանդիա, Նյու Բրանսուիք նահանգներում եւ Արքայազն Էդուարդի կղզում ձյան ռեկորդային տեղումների պատճառով լրջորեն խաթարվել է կյանքը բնականոն ռիթմը: Այս շաբաթվա սկզբից փակվել են բոլոր դպրոցները, նաեւ պետական հաստատություններն ու մասնավոր խանութները:
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, կիրակի այդ նահանգներում միջինը տեղացել է 60 սմ ձյուն: Ընդ որում, Արքայազն Էդուարդի կղզու մայրաքաղաք Շարլոթթաունում տեղումների բացարձակ ռեկորդ է գրանցվել՝ 86,6 սմ ձյուն:
Ձյուն մաքրող տեխնիկան չի հասցնում մարքել փողոցները, հետեւաբար տարածաշրջանի իշխանությունները դիմել են տեղի բնակիչներին՝ հնարավորինս օգնել իրենց քաղաքների ձյան մաքրման աշխատանքներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:




























