ԱՄՆ-ն Ֆիլիպիններին 97 մլն պեսո (1.97 մլն դոլար) փոխհատուցում է վճարել ստորջրյա մարջանե խութը վնասելու դիմաց։
Ֆիլիպինների ԱԳՆ-ից տեղեկացրել են, որ պահանջված գումարն ամբողջությամբ ամերիկացիները վճարել են դեռեւս հունվարին։ Ակն կօգտագործվի խութի վերականգման եւ պաշտպանության նպատակով։ Այս մասին գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Guardian նավը այս տարվա հունվարին խարիսխ էր գցել Թուբատահա շրջանի ստորջրյա մարջանե խութի վրա, որը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում։





























