Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի 6-րդ բաժանմունքի ծառայողները Երեւանի Ամիրյան փողոցի թիվ 2 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 40-ամյա Արարատ Բ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա խոստովանել է, որ փետրվարի 16-ի երեկոյան թիվ 67 երթուղու ավտոբուսում մի ուղեւորուհու պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 40.000 դրամ:

Խուզարկությամբ Արարատ Բ.-ի մոտից հայտնաբերվել է ծալովի դանակ` 19 սմ երկարությամբ, շեղբը` 9 սմ:

Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: