Հիվանդանոցից փետրվարի 15-ին, ժամը 23.44-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Դավիթաշեն թաղամասի Տ. Պետրոսյան փողոցում գործող սուպերմարկետի մոտից, թիկունքի կտրած-ծակած վերքով, բուժօգնության է տեղափոխվել 21-ամյա Արման Ա.-ն, ով, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Մաշտոցի բաժնի եւ Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արման Ա.-ին դանակով հարվածել եւ վնասվածքը պատճառել է 20-ամյա Արտաշես Ա.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:





























