Սունդուկյանի անվան թատրոնի հարակից այգում, տեղադրված խաչքար-հուշարձանի մոտ, այսօր՝ փետրվարի 18-ին,  տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ 1921թ. փետրվարի 18-ին Երեւանի բանտում բոլշեւիկների կողմից կացնահարված 21 հայ  ազգային  գործիչների:

ՀՅԴ Կենտրոն  համայնքի  «Ռուբեն»  կոմիտեից հայտնում են, որ ժամանակակիցների վկայությամբ` այդ վայրում են հանգչում 1921-ի փետրվարի 17-ի, լույս 18-ի գիշերը բոլշեւիկների ձեռքով կացնահարված 21 հայ ազգային  գործիչներից, Սարդարապատի հերոսներից, Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրներից, Խմբապետ Համազասպը, Նիկոլայ  Ղորղանյանը եւ ուրիշներ: