Ստամբուլի Քադըքյոյի շրջանում ձնագնդի խաղաղողների եւ հարեւանությամբ գտնվող մի խանութի աշխատակիցների միջեւ վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ լրագրող Նուհ Քոքլուն եւ ընկերները ձնագնդի են խաղացել, երբ նրանց ձնագնդերից մեկը դիպել է հարեւանությամբ գտնվող խանութի ապակուն։ Խանութից դուրս են եկել խանութի սեփականատերն ու աշխատակիցները եւ սկսել վիճաբանել ձնագնդի խաղացողների հետ։
Վիճաբանության ընթացքում խանութի սեփականատեր Սերքան Ա.-ն մտել է խանութ, վերցրել դանակ եւ դուրս գալով՝ դանակահարել Նուհ Քոքլուին, ով մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ժամանակ։





























