Եվրամիությունը նախատեսում է առաջիկա ժամերին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին որոշում կայացնել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկ Մոգերինիին:
«Ինչպես գիտեք, մեր քաղաքականությունը պատժամիջոցների մասով միշտ նույնն է՝ հիմնված մեր միասնության եւ խորը գիտակցության վրա, որ դրանք կապված են տեղում ստեղված իրավիճակի հետ: Եթե իրավիճակը համապատասխանի այն պարտավորություններին, որոնք կողմերն ստանձնել են նախորդ շաբաթ Մինսկում, ապա պատժամիջոցներն անհրաժեշտ չեն լինի: Բայց պետք է նայել, թե ինչ տեղի կունենա առաջիկա ժամերին»,-ասել է Մոգերինին:
Ավելի վաղ Գերմանիան հայտարարել էր, որ ԵՄ-ն մտադիր է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ:



























