Նիգերիայի զորքերը երկրի 11 քաղաքներում ու գյուղերում «Բոկո Հարամ» խմբավորման ավելի քան 300 գրոհայինների են ոչնչացրել, հաղորդում է Reuters-ը:
«Զենքի ու սպառազինությունների մի մասն առգրավվել է»,-ասել է Նիգերիայի ՊՆ մամուլի քարտուղարը, հաղորդում է Gazeta-ն:
Ավելի վաղ իսլամիստների «Բոկո Հարամ» խմբավորման առաջնորդ Աբուբաքար Շաքաուն խոստացել էր խանգարել Նիգերիայում ընտրությունների անցկացմանը:





























