Տարրական դպրոցում հարկավոր է սեռական դաստիարակություն ներառել: Այս մասին հայտարարել են բրիտանացի խորհրդարանականները: Նրանց կարծիքով, կրտսեր դասարանների աշակերտները պետք է իմանան ինտիմ հարաբերությունների մասին, ընդ որում, ոչ միայն տղամարդու եւ կնոջ միջեւ: Հինգ եւ վեց տարեկաններին այդ գիտելիքներն անհրաժեշտ են՝ իրենց սեռական անձեռնմխելիության դեմ ոտնձգություններից խուսափելու համար:

Խորհրդարանի կրթական հանձնաժողովի անդամները կարծում են, որ պետությունը բավարար աշխատանք չի տանում սեռական կյանքի լուսաբանման ուղղությամբ: Sky News-ի փոխանցմամբ, կրտսեր դասարանների աշակերտները, ինչպես եւ ավագ դասարանցիները, այդ տեղեկությունը ստանալու իրավունք ունեն: Միաժամանակ, ծնողներն իրենք պետք է որոշեն, իրենց երեխաներին պե՞տք է հաճախել նման դասընթացների, թե ոչ:

Ներկայում բրիտանական դպրոցներում սեռական հարաբերությունների մասին ուսուցանում են միայն բնական գիտությունների համատեքստում: 14-16 տարեկաններն այդ թեմային անդրադառնում են, երբ ուսումնասիրում են սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները: