Պելոպոնեսի տարածքում աշխատող հույն հնագետները գրկախառնված զույգի կմախք են հայտնաբերել: Պատանին եւ աղջիկը 5.800 տարեկան են:
Զույգը, ամենայն հավանականությամբ, մահացել է սեքսի ժամանակ: Ըստ Metro-ի, սիրահարների մահվան պատճառը, ամեն դեպքում, առայժմ հնարավոր չէ պարզել:
Երիտասարդ զույգին մահը վրա է հասել 25 տարեկանում: Գրկախառնված կմախքների կողքին խեցեգործական իրեր եւ զարդեր են հայտնաբերվել: Գիտնականների համոզմամբ, մ.թ.ա. 3800 թվականի այս գերեզմանը Հունաստանում հայտնաբերված ամենահին շիրիմն է:
Vesti-ի փոխանցմամբ, հնագետների թիմի ներկայացուցիչ Անաստասիա Պապատանասիոն պատմել է, որ «հունական Ռոմեի եւ Ջուլիետայի» մնացորդները հնագետները հայտնաբերել են 2013 թվականին, սակայն այդ մասին հայտնել են միայն հիմա, երբ կատարել են անհրաժեշտ բոլոր ուսումնասիրությունները:





























